Բավ է պառակտվել
18-11-2014 11:14

2015-ի սկզբին Ռուսաստանում գնաճի մակարդակը կարող է հասնել 10 տոկոսի

2015 թվականի առաջին եռամսյակի վերջին Ռուսաստանում գնաճի մակարդակը կհասնի 10 տոկոսի: 2014-ի վերջին այդ ցուցանիշը կկազմի 9 տոկոս: Նման կանխատեսում է արել ՌԴ տնտեսության զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, հաղորդում է RBK-ն:
Նախարարի խոսքով՝ վերջին ժամանակներս ռուսական ռուբլին հիմնական արժույթների նկատմամբ արժեզրկվել է 30-40 տոկոսով, իսկ ռուբլու մեկ տոկոսով թուլացումը 6-9 ամսվա ընթացքում գնաճին ավելացնում է 0,1 միավոր: Այսպիսով, ըստ նրա, ռուբլու ընթացիկ արժեզրկումը գնաճին կավելացնի մոտ 3,5 միավոր: Էկոնոմիկայի զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսմամբ, 2014-ին գնաճի մակարդակը պետք է կազմի 7-7,5 տոկոս, սակայն արդեն նոյեմբերի կեսերին Ռուսաստանի խանութներում գները աճել են 7,6 տոկոսով: Որպես գնաճի վրա ազդող հիմնական գործոն, ՌԴ տնտեսական իշխանությունները նշում են ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից մի շարք պարենային ապրանքների ներմուծման արգելքը, ռուբլու փոխարժեքի անկումը: