Բավ է պառակտվել
12-02-2015 14:34

Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորպես դադարեցվել է

Հայաստանի գազամատակարարումը փետրվարի 12-ին՝ 13:30-ից ժամանակավորպես դադարեցվել է Կազբեկի շրջանում քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վնասվելու պատճառով: Ինչպես հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո ծառայությունից, կատարվում են վերականգման աշխատանքներ: Հետագայում հավելյալ տեղեկություն կտրվի աշխատանքների ավարտի և գազամատակարարման մասին: Հայաստանում սպառողների գազամատակարարումը կկատարվի առանց սահմանափակումների: