Բավ է պառակտվել
17-04-2015 09:37

ՀՀ ամբողջությամբ կմիանա ԵԱՏՄ ծառայությունների շուկային

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը կայացավ ապրիլի 14-ին, հավանության արժանացավ ԵԱՏՄ-ի շրջանակներում ծառայությունների միացյալ շուկայում փոփոխություններ կատարելու մասին հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծը: Տվյալ փոփոխությունները կատարվում են ԵԱՏՄ-ի ծառայությունների շուկային Հայաստանի անդամակցության կապակցությամբ: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը դառնում է ԵԱՏՄ-ի շրջանակներում գործող ծառայությունների շուկայի լիարժեք անդամ: Տվյալ Պայմանագրում Հայաստանի Հանրապետության համար ներառվել է ծառայությունների 43 ոլորտ.
-ծառայությունների 23 ոլորտում միացյալ շուկայի ձևավորումը իրականացվում է 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետությունների համար,
-ծառայությունների 20 ոլորտում միացյալ շուկայի ձևավորումը իրականցվում է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար (շինարարական, ինժիներական ծառայություններ, բեռի մշակման, պահեստների ծառայություններ):
Տվյալ փոփոխությունների ընդունումը նպաստում է բնակչության համար արժեքի հնարավոր կրճատմանը, այդ թվում նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների բիզնեսի մրցակցությունը ծառայությունների եվրասիական շուկայում: ԵԱՏՄ երկրների տարածքում ծառայությունների միացյալ շուկայի գոյությունը, իսկ այժմ նաև Հայաստանում, կապահովի ծառայությունների ազատ տեղաշարժի համար բոլոր պայմանները: Արդյունքում ծառայությունների ոլորտի բիզնեսը կընդլայնվի, ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կստեղծվեն բիզնեսի նոր տեսակներ: Եվրաստիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Սուլռյմենովը մեկնաբանեց տվյալ որոշումը: «Հայաստանի հարցում մենք չափազանց դրական որոշումներ ենք ստացել բոլոր 43 ոլորտներում երկրի անդամակցության վերաբերյալ: Այսինքն մեր հայ գործընկերները պարտրաստ են պարտավորություններ ստանձնել և, համապատասխանաբար, իրավունքներ ստանալ նույն ծավալով, առանց որևէ զրկանքների և անցումային շրջանների: Դա պետք է ամրագրվի նախագահների որոշումներով: Եթե մայիսի 8-ին նախագահները ուսումնասիրեն և հաստատեն Հայաստանի նախաձեռնությունը, ապա ուժի մեջ մտնելուն պես շուկան կսկսի աշխատել», - ասաց նա: Բացի այդ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված Պայմանագրի իրականացման նպատակով հավանության է արժանացել Բարձրագուն եվրասիական տնտեսական խորհրդի որոշման նախագիծը, որով ենթադրվում է փոփոխություններ կատարել 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար սահմանափակումների, առգրավումների, հավելյալ պահանջների և պայմանների առանձին ազգային ցուցակներ հաստատելու մասին» № 112 որոշման մեջ: Պայմանագիրը փորձագետների մակարդակով իրականացնելու համար համաձայնեցվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության համար սահմանափակումների, առգրավումների, հավելյալ պահանջների և պայմանների առանձին ազգային ցուցակներ հաստատելու մասին ցուցակը: Որոշման նախագիծը ուսումնասիրման կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից: Հանձնաժողովի կոլեգիան նաև համաձայնության է արժանացրել կոլեկտիվ հիման վրա հեղինակային և դրանցից բխող իրավունքների կառավարման մասին համաձայնագրի նախագիծը: Փաստաթուղթը մշակվել է հեղինակային և դրանցից բխող իրավունքների սեփականատերերի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: ԵԱՏՄ անդամ պետություններին խորհուրդ է տրվել Համաձայնագրի նախագծի միջպետական համաձայնեցումը անցկացնել մինչև 2015 թվականի հունիսի 15-ը: