Բավ է պառակտվել
24-12-2014 09:52

Չինաստանը Հայաստանին 60 մլն յուանի չափով տեխնիկական օգնություն կտրամադրի

Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 60 միլիոն յուանի (շուրջ 9.6 միլիոն դոլար) չափով անհատույց տեխնիկական օգնություն: Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը դեկտեմբերի 23-ին ստորագրել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանումմ Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակում Չինաստանի կառավարությունը, սկսած 1999թ.-ից, Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառում: