Բավ է պառակտվել
21-05-2015 10:19

ՀՀ-ն, Իրանը և Վրաստանը կզբաղվեն էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարմամբ

Հայաստանը, Իրանը և Վրսատանը մոտ ապագայում էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարման մասին եռակողմանի համաձայնագիր կստորագրեն: Այդ մասին հայտարարեց Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆալահաթիանը իր վրացի գործընկեր Մարիամ Վալիշվիլիի հետ Թեհերանում հանդիպման ժամանակ: «Հայաստանի միջոցով մենք կարող ենք էներգետիկ փոխանակում կատարել Վրաստանի հետ», - ասաց Ֆալահաթիանը: Փոխնախարարը նաև պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ներդրումներ կատարել Վրաստանի էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, էլեկտրակայանների և էլեկտրափոխանցումների գծերի շինարարության ոլորտում: Իր հերթին Վալիշվիլին հույս հայտնեց, որ Վրաստանի էներգետիկայի ոլորտում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցության հետ կապված: Նա նաև պատմեց Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչների կայանալիք հանդիպման մասին, որը թույլ կտա ծանոթանալ ադրբեջանական և վրացական տնտեսություններում ներդրման հնարավորություններին: Այսօր Իրանը ակտիվորեն էլեկտրաէներգիայի փոխանակությամբ է զբաղվում Իրաքի, Հայաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Աֆղանստանի հետ: