Բավ է պառակտվել
12-09-2014 10:33

ՌԴ-ն միջազգային իրավունքի մասին խոսելու բարոյական իրավունք չունի.Քերրի

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, թե Ռուսաստանը Ղրիմի միացման և Ուկրաինայի դեմ ուղղված իր գործողությունների ֆոնին «բարոյական իրավունք չունի ՄԱԿ-ում առաջ մղել սեփական պատկերացումները միջազգային իրավունքի մասին», հաղորդում էUkrinform-ը: Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին, որը վերաբերել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ կապված Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում ԱՄՆ մտադրությունների հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել էր ԱՄՆ ռազմավարությունը «Իսլամական պետություն» խմբավորման «թուլացման, ապա ոչնչացման» վերաբերյալ, որն սպառնում է տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը:
Դրանից անմիջապես հետո Սերգեյ Լավրովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «կասկածում է», որ ամերիկացիները այդպիսով ուզում են թուլացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը: