Բավ է պառակտվել
19-02-2014 13:54

"2300 կրթական և մշակութային օբյեկտներ ենթակա են վերակառուցման". Քաղաքաշինության նախարար

Այսօր հրավիրված ասուլիս ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նշեց, թե այսօր մրցույթներն անցկացվում են բաց ու թափանցիկ։ «Մրցույթներն այսօր նախարարությունում անցկացվում են միայն էլեկտրոնային տարբերակով, ցուցադրվում են մրցույթները օնլայն ռեժիմով, և կխնդրեի ակտիվ լինել, մասնակցել մրցույթներին»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա բյուջեի միջոցների սահմաններում իրականացվել են 6,8 մլրդ դրամի շինարարական ու նախագծման աշխատանքներ, ավարտին են հասցվել 14 օբյեկտներ, իրականացվել և ավարտին են հասցվել 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքներ։ՙՀհաջորդ մրցույթին բոլորին հրավիրել, որպեսզի մասնակցեն ու համոզվեն, որ չի կարող մրցույթում ծանոթ-բարեկամ սկզբունքը գործել՚,խոստացավ Սամվել Թադևոսյանն ու հիշեցրեց, որ Էլեկտրոնային տարբերակով դաշտը բաց է, և համակարգիչն է որոշում մրցույթի հաղթողին: Նախարարի հավաստմամբ՝ նախորդ տարի կրթական և մշակութային օբյեկտների վերանորոգմանն են առաջնահերթություն տրվել, որը նաև կշարունակվի առաջիկայում։ «Այսօր կան 2300 կրթական և մշակութային օբյեկտներ, որոնք 60-70-ականներին են կառուցված եղել, և ենթակա են վերակառուցման՚,-ասաց նաև շարունակեց, ասելով, որ ծրագիրը երեք փուլի է բաժանվել։ Առաջիկա տարվա համար ընտրվել է 1000 նման օբյեկտների վերակառուցում ու վերանորոգում:
Ըստ նախարարի, իրենց համար գերակա խնդիր է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները։ «Բավական աշխատանքներ են իրականացվել դրանից կարևորագույնները շինթույլտվությունների, կառուցապատման էլեկտրոնային համակարգի մշակման խնդիր է։ Նախագիծն արդեն իսկ ներկայացվել է Կառավարություն, և ծրագիրը հավանության է արժանացել»,- ասաց նախարարը։ Նա նաև նշեց, որ ծրագիրը կսկսեն իրականացնել առաջինը Երևանի քաղաքապետարանից և կավարտեն մինչև 2016-ը.ՙԳործելու է մեկ պատուհանի սկզբունքը, և շինթույլտվությունը մեկ տեղից է տրամադրվելու՝ ընդամենը երեք օրվա ընթացքում՚,-եզրափակեց Սամվել Թադևոսյանը։