19-02-2014 14:22

"2018թ-ին Գյումրիում լրացուցիչ 420 բնակարաններ կհատկացվեն". Քաղաքաշինության նախարար

ՙՍոցիալական բնակարանների ապահովման ծրագրով ՝ առաջին հերթին բնակարաններով կապահովվեն անապահով ընտանիքները՝ անօթևանները՚,- այսօր հրավիրված ասուլիս ընթացքում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Վերջիսից խոսքով՝ Մարալիկում և Ծաղկահովտում շուրջ 10 շենք է կառուցվել, և առաջիկա մեկ ամսում բնակարանների բաշխման գործընթացը կսկսվի, այսինքն՝ 195 ընտանիք շուտով բնակարան կստանա: «Մենք արդեն իսկ տարանջատել ենք կարիքավորներին, որպեսզի բնակարաններ տրվեն։ Որոշել ենք չափորոշիչները. առաջինը՝ սոցիալական անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրն է, այնուհետև տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված ընտանիքներինը, ինչպես նաև փախստականների կարգավիճակ ունեցողները և կացարաններում ժամանակավոր բնակարան ունեցող ընտանիքները»,- նշեց նախարարը։ «Ինչու Մարալիկում, որովհետև առավել շատ անօթևանները Գյումրու տարածաշրջանում են։ Իհարկե, սոցիալական բնակարաններ կկառուցվեն նաև Երևանում։ Մարալիկում 2013թ.-ին 3 շենք արդեն իսկ հանձնվեց նախարարությանը, այս տարի 2-ն էլ կհանձնեն»,- ընդգծեց նախարարը։
Ըստ նախարարի՝ նախորդ տարի աղետի գոտու 3 800 բնակչի բնակարան է հատկացվել, իսկ 2014-ին նախատեսված է շուրջ 1 280 բնակչի ևս ապահովել բնակարաններով։ «Կարծում եմ Գյումրիում լրացուցիչ 420 բնակարանները, որ պետք է հատկացվեն, կավարտենք 2018թ-ին»,- նշեց նա։