Բավ է պառակտվել
16-06-2014 21:13

՛՛Հրաշալի քառյակը՛՛ կպայքարի էլեկտրաէներգիայի սաակագնի թանկացման դեմ

Հայաստանի խորհրդարանի ոչ կոալիցիոն չորս կուսակցությունները դեմ են հանդես գալիս էլեկտրաէներգիայի թանկացմանը: Այդ մասին այսօր, ՀՀ Ազգային ժողովում լրագրողններին հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քառյակի հանդիպման արդյունքների հիման վրա (ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Ազգային Կոնգրես»):

Ըստ նրա՝ քառյակի ներկայացուցիչները համաձայնել են, որ անպատասխանատու եւ հակաիրավական է թանկացման պատճառները սպառողների ուսերին դնել:

Նշենք, որ հունիսի 17-ին խորհրդարանում էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ հասարակական լսումներ տեղի կունենան:

Օգոստոսի 1-ից Հայաստանում 1 կՎտ/ժ-ի դիմաց էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով: Նման որոշում է կայացրել Հայաստանում հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը՝ հիմնավորելով էլեկտրակայանների եւ «Էլցանցերի» պարտավորություններով արտասահմանյան վարկերի մարման համար: