Բավ է պառակտվել
01-12-2014 08:12

Պուտինը Ղրիմում տնտեսական ազատ գոտի ստեղծելու մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում եւ Սեւաստոպոլում տնտեսական ազատ գոտի ստեղծելու մասին օրենք է ստորագրել: «Ղրիմի դաշնային շրջանի զարգացման եւ Ղրիմի Հանրապետության ու դաշնային նշանակության Սեւաստոպոլ քաղաքի տարածքներում տնտեսական ազատ գոտի ստեղծելու մասին» դաշնային օրենքը նա ստորագրել է նոյեմբերի 29-ին:
Օրենքում սահմանվում են Ղրիմում եւ Սեւաստոպոլում հարկման, տնտեսական ազատ գոտու պետական վերահսկողության իրականացման, մուտքի, գործողության առանձնահատկությունները:
Մասնավորապես, տնտեսական գոտու մասնակիցների համար զրոյական դրույքաչափ է սահմանվելու դաշնային բյուջե մուտքագրվող մասնաբաժնի եկամուտի համար (2 տոկոսային կետ՝ 20%-ից): Տնտեսական ազատ գոտու ստեղծման ժամկետը 25 տարի է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, հնարավոր է նաեւ ռեժիմի երկարաձգում:
Ներդրողներն իրավունք կստանան իրենց արտադրանքը մատակարարել ռուսական շուկա, ինչպես նաեւ արտահանել, այդ թվում՝ Մաքսային միության երկրներ: