Բավ է պառակտվել
27-08-2014 08:21

ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում ուկրաինական առևտրային արտոնությունները կչեղարկվեն. Պուտին

Մինսկում ԵՄ-Ուկրաինա-«եվրասիական եռյակ» ձևաչափով տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում Մոսկվան մտադիր է չեղարկել արտոնությունները ուկրաինական ապրանքների ներմուծման համար: Այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն: Ի պատասխան այս հայտարարության՝ Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է մոնիթորինգային խումբ ստեղծել, որը կգնահատի Մաքսային միության վնասի իրական չափը Կիևի այդ քայլից:
ՌԴ նախագահի կարծիքով՝ առավել օգտակար կլիներ «ՄՄ երկրների և Ուկրաինայի համագործակցության ընդլայնումը, ոչ թե ԵՄ-ի հետ ասոցացումը: Ինչպես վերջինս ընդգծել է՝ ՌԴ-ն ստիպված կլինի «իր շուկան պաշտպանելու համար» չեղարկել ուկրաինական ապրանքների ներմուծման արտոնությունները և առևտրի ստանդարտ ռեժիմ սահմանել: Ըստ ՌԴ առաջնորդի՝ դա ամբողջությամբ համապատասխանում է ազատ առևտրի գոտու մասին ԱՊՀ համաձայնագրի դրույթներին:
Պորոշենկոն հայտարարել է, որ պաշտոնական Կիևը հետաքրքրված է շարունակելու տնտեսական երկխոսությունը և՛ ԵՄ-ի, և՛ «եվրասիական եռյակի» հետ: Պորոշենկոն նաև ասել է, որ պատրաստ է ՌԴ Նախագահին տալ շանս՝ «խաղից դուրս գալ» արժանապատիվ կերպով։