Բավ է պառակտվել
26-05-2014 08:14

Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կավարտվի մեր ինտեգրացիոն միավորմանը ՀՀ-ի միանալու գործընթացը.Պուտին

«Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ժամանակներս կավարտվի մեր ինտեգրացիոն միավորմանը Հայաստանի միանալու գործընթացը»,- Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկոցնում է, Կրեմլի պաշտոնական կայքէջը: «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի երկրների համար տարվա կենտրոնական իրադարձությունն, անշուշտ, կլինի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը, որը տեղի կունենա մայիսի 29-ին Աստանայում: Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015թ.-ի հունվարի 1-ին»,- նշել է Պուտինը: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ավելի քան 170 մլն բնակչություն ունեցող Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև կստեղծվի ընդհանուր շուկա` կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժով: