Բավ է պառակտվել
21-11-2014 18:27

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը ներկայացվել է ՌԴ նախագահի վավերացմանը

ՌԴ-ի նախագահի վավերացմանն է ներկայացվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այդ մասին հաղորդվում է ՌԴ-ի կառավարության պաշտոնական կայքում: Փաստաթղթում նշվում է. «Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից եւ թույլ կտա գործարկել բացառությունների եւ սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի անդամ-պետությունների շուկաներ ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը բազային փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին: Այսպիսով, պայմանագիրը հիմք կստեղծվի առեւտրա-տնտեսական եւ համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման եւ համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար: