Բավ է պառակտվել
21-11-2016 10:38

Պուտինը պատրաստ է սառեցնել ՌԴ-ի՝ նավթի արդյունահանման ներկայիս մակարդակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունն առ այն, որ նավթի արդյունահանումը կարելի է սառեցնել ներկայիս մակարդակում: «Ինչ վերաբերում է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) կայանալիք հանդիպմանն ու մեր դիրքորոշմանը, ապա այն մնում է անփոփոխ, և մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Մենք պատրաստ ենք սառեցնել նավթի արդյունահանումն այն մակարդակում, որով այն ներկայում իրականացվում է»,- ասել է նախագահը: Միևնույն ժամանակ, Պուտինն իր խոսքում ասել է, որ նման դիրքորոշումը որևէ վնաս չի պատճառի երկրի էներգետիկ հատվածին: Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 30-ին հայտարարել նավթի արդյունահանման մակարդակի սառեցման մասին, եթե ՕՊԵԿ-ի անդամ պետություններն այս հարցի շուրջ ներքին համաձայնության գան: