Բավ է պառակտվել
06-11-2015 09:25

Պուտինը կհանդիպի Էլթոն Ջոնի հետ գրաֆիկների համապատասխանեցման դեպքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի հետ այն ժամանակ, երբ նրանց աշխատանքային գրաֆիկները համընկնեն, ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  
«Նախագահն ասել է, որ ինքը պատրաստ է հանդիպել Էլթոն Ջոնի հետ: Եվ հենց նրանց գրաֆիկները խաչվեն, նրանք կհանդիպեն»,- ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով երգչի խնդրանքը, ով ցանկացել է հանդիպել Պուտինի հետ հաջորդ տարի: 
Հիշեցնենք, որ փրանքերներ Վլադիմիր Կրասնովը և Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Էլթոն Ջոնին` Վլադիմիր Պուտինի անունից: Սակայն մի քանի օր անց ռուս նախագահն իսկապես զանգահարել է երգչին, ինչից վերջինս շատ շոյված է իրեն զգացել: Այդ մասին Էլթոն Ջոնը նշել է երեկ և ասել, որ սպասում է Պուտինի հետ հանդիպմանը։