Բավ է պառակտվել
01-07-2015 09:09

Սարգսյանն ու Պուտինը չեն քննարկել էլեկտրաէներգիայի գները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօրվա իրենց հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի գները: Նման հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  
Այս թեմայով իրեն հղված հարցին` քննարկվել է, թե ոչ, Պեսկովը մասնավորապես ասել է. «Երկկողմ հարաբերությունների համատեքստում»: Պեսկովն ասել է թե էլեկտրաէներգիայի գները «ներհայաստանյան հարց է, որը անխոս չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»: 
Պեսկովն ասել է, որ Պուտին - Սարգսյան հեռախոսազրույցում շեշտադրումն արվել է երկկողմ հարաբերությունների վրա: Առաջնորդները նաև կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման շուրջ: 
Պուտինը այսօր Սարգսյանի ծնունդը շնորհավորել էր հեռագրով: