18-06-2016 12:00

ՌԴ-ն ու ԵԱՏՄ երկրներն առաջարկում են նոր տնտեսական միություն ստեղծել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միության երկրներն առաջարկում են նոր տնտեսական միություն ստեղծել` Եվրասիական գործընկերություն, որն իր մեջ կներառի Չինաստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրանը, ԱՊՀ երկրներ և այլ պետություններ:                                                                                                                                                     «Առաջարկում ենք մտածել Եվրասիական տնտեսական միության հետ միասին մեծ Եվրասիական գործընկերություն ստեղծելու մասին, ինչպես նաև այն երկրների հետ, որոնց հետ մենք արդեն սերտ հարաբերություններ ունենք», - ասել է ՌԴ նախագահը:                                                                                                                      Ըստ նրա, նոր միության ստեղծման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն հունիսին: «Մենք մեր չինական գործընկերների հետ նախատեսում ենք բանակցություններին պաշտոնական մեկնարկը տալ», - ասել է նա: Այս հարցը կբարձրացվի նաև սեպտեմբերին կայանալիք Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ: