Բավ է պառակտվել
02-06-2016 17:21

Պուտինը վավերացրել է ՌԴ-ից Հայաստան նավթամթերքի մատակարարումների օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին:

Փոփոխությունները կատարվել են 2013-ի դեկտեմբերի 2-ին կնքած համաձայնագրում, որը նախատեսում է Հայաստան անտուրք նավթամթերք, գազ եւ ալմաստ մատակարարել այն քանակով, որն անհրաժեշտ է մինչեւ 2016-ը ներքին սպառման համար:

Արձանագրությունը փաստաթղթով կարգավորող ոլորտից բացառել է չմշակված բնական ալմաստները, քանի որ Հայաստանըտ 2014-ի մայիսին միացել է ԵՏՄ մասին պայմանագրին:

Փոփոխությունները նաեւ հաստատել են Ռուսաստանից Հայաստան առանց արտահանման մաքսատուրքի մատակարարվող նավթամթերքի ցուցակը: