Բավ է պառակտվել
31-05-2016 14:37

Պուտինը ԵԱՏՄ-ի երկրներին հրավիրել է հաջորդ հանդիպումը դեկտեմբերին անցկացնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առաջնորդներին առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին` Մոսկվայում:

«Օգտագործելով հնարավորությունը` կուզեի ձեզ հրավիրել, ինչպես որ պայմանավորվել ենք նեղ կազմով, մեր հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին, ավանդույթի համաձայն` Մոսկվայում», — ասել է Պուտինը` հանդես գալով ԵՏՀ-ի ընդլայնված կազմով նիստին: