Բավ է պառակտվել
03-12-2015 15:39

Պուտինը՝ ԵՏՄ-ի, ՇՀԿ-ի ու Հարավարևելյան Ասիայի պետությունների համագործակցության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է դիտարկել հնարավորությունը՝ ստեղծել մասշտաբայիան տնտեսական համագործակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) , Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների միջև: «Առաջարկում եմ ԵՏՄ-ի մեր գործընկերների հետ միասին սկսել խորհրդատվություններ ՇՀԿ-ի ու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների անդամների, ինչպես նաև այն պետությունների հետ, որոնք կմիանան Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ ձևավորելու հնարավոր տնտեսական համագործակցություն»,- ասել է Պուտինը: Ըստ նրա, գնողունակության հարաբերակցությամբ այդ երկրները միասին կազմում են համաշխարհային տնտեսության մոտ մեկ երրորդը: