Բավ է պառակտվել
23-12-2014 12:25

Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը։ 
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է mk.ru-ն։ 
Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև՝ այլ միջազգային փաստաթղթերի, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում։ 
Նախատեսվում է վերանայել Հայաստանի սակագնային պարտավորությունները՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ 
Նշենք, որ Մոսկվայում այսօր մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտի մասին:  
Երևանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2014թ. հոկտեմբերի 10-ին։