Բավ է պառակտվել
09-03-2015 15:48

Պուտինը հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին արձանագրությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ի պայմանագրին Ղրղզստանի միանալու մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագրի արձանագրությունների ստորագրման մասին հրամանագիրը: 
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: 
Պայմանագրի արձանագրությունների նախագծերը որոշում են ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցելու կոնկրետ պայմանները, ներառյալ՝ ծառայությունների, այդ թվում՝ ֆինանսական, առևտուրը, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը, տրանսպորտային քաղաքականությունը, արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու կանոնները: 
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014 թվականի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: Հունվարի 2-ին ԵՏՄ-ին միացել է Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղզստանի անդամակցումը: