Բավ է պառակտվել
31-05-2016 11:53

ԵՏՄ-ում համագործակցությունը կախարդական միջոցներ չի տալիս. Պուտին

Եվրասիական տնտեսական միությունում համագործակցությունը կախարդական միջոցներ չի տալիս, սակայն օգնում է հաղթահարել խնդրահարույց հարցերը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղազախստանը մեզ համար ամենամոտ գործընկերն է եւ ամենահուսալի դաշնակիցը: Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- ասել է Պուտինը:

«Իհարկե, ինտեգրացիոն միավորումները, առաջին հերթին՝ ԵՏՄ-ն, ոչ մի կախարդական միջոց չունեն, սակայն անկասկած կօգնեն մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Ես դրանում չեմ կասկածում», - ասել է նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ: