15-11-2014 18:56

Պատժամիջոցները Ռուսաստանին ոչ միայն վնաս, այլեւ օգուտ են տալիս.Պուտին

Գերմանական ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայատարել է, որ պատժամիջոցները Ռուսաստանին վնաս են հասցնում, սակայն ունեն նաև դրական հետևանքներ:Ըստ նրա՝ հակառուսական պատժամիջոցների վնասը դժվար է հաշվարկել. «Դա մասամբ վիրտուալ բնույթի է: Բայց իհարկե կորուստներ կան: Իհարկել առավելություններ էլ կան, քանի որ Արեւմուտքից, ԱՄՆ-ից, Եվրոպայից ապրանքների ներկրման արգելքը դրդում է ինքնուրույն արտադրել տվյալ ապրանքները»: Պուտինը նաեւ նշել է, որ ըստ Եվրահանձնաժողովի, «որքանով ես տեսել եմ վերջին տվյալները, մեր ձեռնարկած հակադարձ միջոցների հետեւանքով վնասը գնահատվում է 56 մլրդ եվրո»: