Բավ է պառակտվել
16-04-2016 16:34

Պուտինը նշել է Ռուսաստանի մրցակցային արտոնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ չնայած խնդիրների առկայությանը՝ Ռուսաստանը ակնհայտ մրցակցային արտոնություններ ունի այլ երկրների համեմատ:

«Ռուսաստանը փոխվում է, Եվրոպան փոխվում է, ամբողջ աշխարհն է փոխվում: Մենք շատ խնդիրներ ունենք, բայց ունենք նաեւ ակնհայտ մրցակցային առավելություններ այլ երկրների նկատմամբ: Կյանքն է ցույց տալիս դա»,- ասել է պետության ղեկավարը, մեկնաբանելով «ուղիղ գծում» Լիտվացի աղջկա ներկայությունը, որը Տոմսկում է սովորում:

Պուտինը նշել է, որ մարդահամարի տվյալներով 1990-ականներին Լիտվայում ավելի քան 3.5 մլն մարդ էր ապրում, իսկ հիմա մեկ երրորդով քիչ:

Ընդ որում խոսելով Ռուսաստանի մասին՝ նա ուշադրություն է դարձրել միգրացիոն հոսքի ու բնակչության աճի վրա, նաեւ նշել, որ մի քանի գծերով դրամաշնորհային աջակցությունը երիտասարդ հետազոտողների համար գրավիչ է դարձնում Ռուսաստանը: