Բավ է պառակտվել
03-12-2015 13:18

Թուրքիան միայն լոլիկներով գլուխը չի ազատի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում զենք թափահարել թուրքական օդուժի կողմից Սիրիայում գործողության  մեջ մասնակցող  ռուսական Սու -24-ի վրա հարձակման կապված միջադեպից հետո: Ասել է երկրի ղեկավարը, դիմելով Դաշնային ժողովին: «Մեզանից թող նյարդային, հիստերիկ ռեակցիա չսպասեն,ինչը վտանգավոր է մեր և ողջ աշխարհի համար », - ասել է նախագահը: «Մեր գործողությունների հիմքում, առաջին հերթին պատասխանատվություն կլինի մեր երկրի և մեր ժողովրդի առջև», - ավելացրել է Պուտինը: ։ «Մենք չենք պատրաստվում զենք թափահարել։ Բայց եթե նրանք մտածում են, որ, նման ռազմական հանցագործություն գործելով, կազատվեն լոլիկներով և այլ սահմանափակումներով, ապա խորապես սխալվում են»,- ասել է ՌԴ նախագահը: Նախագահը նաև ասել է. «Մենք ևս մեկ անգամ կհիշեցնենք նրանց թէ ինչ են արել, և նրանք ևս մեկ անգամ կփոշմանեն  իրենց արարքի համար»: