Բավ է պառակտվել
10-04-2014 18:46

Կիևի գազի պարտքը հասել է կրիտիակական շեմին. Պուտինը՝ Եվրոպայի առաջնորդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպացի առաջնորդներին ուղղված իր նամակում Ուկրաինայի գազի պարտքի վերաբերյալ ծայրաստիճան անհանգստություն է արտահայտել և առաջարկել է հրատապ միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: "Իրոք Պուտինի կողմից ստորագրված այս նամակը դիվանագիտական աղբյուրներով այսօր փոխանցվել է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի առաջնորդներին: Նամակի պատճեն ուղարկվել է Բրյուսել", - ասել է Պեսկովը: "Պուտինը ծայրաստիճան անհանգստություն է հայտնում ուկրաինական պարտքի և ռուսաստանյան գազի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում", - հայտնել է նա: Նախագահի մամլո քարտուղարը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք փաստաթուղթը իրավիճակը կարգավորելու վերաբերյալ առաջարկություն է պարունակում: "Այո, բայց մենք դեռ չենք բացահայտում վերջիններիս էությունը",- ասել է նա:  "Առաջարկությունները ուղղված են անհապաղ միջոցներ ձեռնարկելուն, քանի որ ստեղծված իրավիճակում անհնար է հապաղել", - հայտարարել է Պեսկովը: