Բավ է պառակտվել
11-08-2015 08:40

Կառավարությունում քննարկել են ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի հարցը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկավության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են և առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ: