Բավ է պառակտվել
31-10-2013 15:58

Հայաստանում կոնյակի արտադրությունը 9 ամսում աճել է 7,4%–ով

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2013 թվականի հունվար–սեպտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4 տոկոսով` կազմելով 13,14 մլն լիտր:

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում 35,3 տոկոսով աճել է գինու արտադրությունը (մինչև 4 հազար լիտր) ։ Օղու արտադրությունն այս տարվա 9 ամիսների ընթացքում նվազել է 6,4 տոկոսով և կազմել է 6,5 մլն լիտր։ Շամպայնի արտադրությունը նշված ժամանակահատվածում կազմել է 195,7 հազար լիտր (55,6 տոկոսանոց աճ): Նույն ժամանակահատվածում արտադրվել է 15,18 մլն լիտր գարեջուր  (38,4 տոկոս աճ): Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 41,6 մլն լիտր, ինչը 40 տոկոսով շատ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից: