Բավ է պառակտվել
10-10-2014 21:16

Պուտին. Հայաստանի անդամակցությունը դրական մակրոտնտեսական արդյունք կտա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը դրական մակրոտնտեսական էֆեկտ է ակնկալում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում:
Պուտինը նշել է, թե հույս ունի որ Հայաստանի անդամակցության արդեն առաջին 1-2 տարում կտեսնենք դրական մակրոտնտեսական արդյունք:
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը առաջ էլ արագ տեմպեր ուներ, հասնելով տարեկան մինչեւ 10 տոկոսի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահի խոսքով՝ պետք է բարելավվեն նաեւ այլ առանցքային ցուցանիշները՝ ՀՆԱ, սպառողական պահանջարկ, բնակչության իրական եկամուտներ եւ զբաղվածություն: Պուտինը նաեւ հույս է հայտնել, որ ԵՏՄ երկրների խորհրդարանները օպերատիվորեն մինչեւ տարվա վերջ հավանություն կտան Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, որը կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: