Բավ է պառակտվել
28-01-2015 14:19

ՌԴ-ն որոշել է Եվրոպան գազով մատակարարել՝ շրջանցելով Ուկրաինան

2019 թվականից՝ շրջանցելով Ուկրաինան Եվրոպայի գազամատակարարման մասին որոշումը ընդունվել է, և Եվրոմիությունը քիչ ժամանակ ունի ենթակառուցվածքը պատրաստելու համար: Այդ մասին Եվրոպական գազային ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը: Զուբկովը նաև մեկնաբանել է OPAL գազատարի հետ կապված իրավիճակը («Հյուսիսային հոսանքի» շարունակությունը; «Գազպրոմը» հավակնում է վերջինիս հզորությունների 100-տոկոսանոց մուտքի իրավունք ստանալուն, սակայն Եվրոկոմիտեն հետաձգում է այդ հարցով իր որոշումը): «Այդ բացատրության ենթակա չէ գործընկերության տրամաբանության շրջանակներում և նմանվում է ներդրողի խտրականության քաղաքական պատճառներով», - նշել է նա: Ըստ ՌԴ Էներգետիկայի ազգային անվտանգության հիմնադրամի տվյալների՝ Ռուսաստանից գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով 2014 թվականին կրճատվել է մեկ երրորդով, ինչի հետևանքով Կիևը կորցրել է մոտ մեկ միլիարդ դոլար: Ըստ հիմնադրամի տվյալների՝ 2014 թվականին միջանցիկի ծավալը կազմել է 58,8 միլիարդ կուբոմետր: Այն կրճատվել է 25 միլիարդ կուբոմետրով ի համեմատ անցյալ տարվա ցւցանիշի: Եվրոպան մատակարարող ռուսական գազի Ուկրաինայի միջանցիկի չափաբաժինը կրճատվել է 52-ից մինչև 40 տոկոս: «Ուկրտրանսգազի» գնահատականով՝ 2014 թվականին ռուսական վառելանյութի միջանցիկը կրճատվել է 28 տոկոսով և հասել 59,4 միլիարդ կուբոմետրի: Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր այն մասին, որ «Թուրքական հոսանք» նախագիծը հանդիսանում է այն միակ երթուղին, որով Եվրոպան կմատակարարվի 63 միլիարդ կուբոմետր ռուսական գազով, որոնք առայժմ անցնում են Ուկրաինայի տարածքով: «Այլ տարբերակ չկա, - ընդգծել է Միլլերը: Մեր եվրոպական գործընկերները տեղեկացվել են այդ մասին, և այժմ նրանց խնդիրն է հանդիսանումը Թուրքիայի և Հունաստանի սահմանից գազատար ենթակառուցվածք ստեղծելը»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Թուրքական հոսանք» նախագծի մասին 2014 թվականի դեկտեմբերի 1-ին: Մոսկվան և Անկարան պայմանավորվել են Սև ծովի հատակով անցնող գազատարի կառուցման մասին, որը Ռուսաստանը հրաժարվել է կառուցել Եվրոմիության հետ տարաձայնությունների պատճառով: