Բավ է պառակտվել
26-02-2015 11:22

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության գրաֆիկը 2 ամսով հետաձգվեց

Հայաստանի Հարավային երկաթուղու (առավել հայտնի որպես Իրան-Հայաստան երկաթուղի) շինարարության միջոցառումների գրաֆիկն ընդունելու մասին որոշումը հետաձգվել է 2 ամսով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ։ Համաձայն որոշման գրավոր հիմնավորման՝ որոշումը կայացվել է՝  ելնելով փաստաթղթում կոնցեսիոների կողմից առաջարկած փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունից։ Նշենք, որ նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ հարցնելով, արդյոք հույս ունե՞նք։ Բեգլարյանն իր հերթին նշեց, որ հույս միշտ էլ ունեն։ «Հույսով հո չենք ապրի հարյուր տարի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսին Կառավարությունը հաստատել էր երկաթգծի ուղին։ Ակնկալվում է, որ այն Իրանի սահմանից, Հայաստանի հարավային լեռնային հատվածով պետք է հասնի մինչեւ Սեւանա լիճ, որտեղ կմիանա գործող երկաթուղուն։ Երկաթգծի կոնցեսիոներ պետք է դառնա Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ»  ներդրումային ընկերությունը։  Համաձայն Հայաստանի տրանսպորտի նախարարության՝ նախագծի արժեքը կարող է կազմել 3.5 մլրդ դոլար։ Շինաշխատանքների մոտավոր ժամկետը կկազմի 6 տարի, հետգնման ժամկետը 28 տարի, իսկ շահագործման ժամկետը՝ 50։