Բավ է պառակտվել
27-11-2014 11:13

Վարչապետը ցանկանում է սահմանափակել հարկայինի ստուգումները

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հարկային ծառայությունը ձեռնարկություններում ստուգումների կարող է գնալ տարեկան մեկ անգամից ոչ ավելի: կառավարության ղեկավարը կարգադրել է իրավական հիմնավորում կազմել այս կարգադրության համար: «Տարեկան մեկ անգամից ավելի ստուգումներ կկատարվեն միայն բացառիկ դեպքերում՝ ապացույցների բազայի առկայության դեպքում, իմ որոշմամբ»,- նշեց վարչապետն ու հավելեց. «Մենք պետք է տեղական արտադրողին օգնենք ավելի մրցունակ դառնալ, այդ թվում՝ արտաքին շուկաներում: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել պետական անհարկի միջամտությունը՝ ստուգումները դարձնելով նպատակային եւ արդյունավետ»: