Բավ է պառակտվել
26-12-2014 11:53

ՀՀ նախագահը ապագա ԵՏՄ-ի առաջնորդների հետ ճիշտ է վարվել.Նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապագա Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հետ ճիշտ է վարվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ստացած հրավերը հանրապետության հուսալիության ընդունումն էր՝ որպես միջազգային գործընկերոջ: «Ես այնքան էլ տեղին չեմ համարում ՀՀ նախագահի խոսքերը մեկնաբանելը: Կարող եմ միայն ասել, որ Սերժ Սարգսյանի շնորհակալությունը միանգամայն պատճառաբանված էր, իսկ դիվանագիտական էթիկային հետեւելը շատ կարեւոր բաղադրիչ է», - ընդգծել է Ճշմարիտյանը: Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերի 23-ի նիստում Սերժ Սարգսյանը համեմատաբար կարճ ելույթ էր ունեցել՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին եւ ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներին շնորհակալություն հայտնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի հաջող ավարտին նպաստելու համար: