Բավ է պառակտվել
08-05-2015 14:33

ՀՀ նախագահը բացատրեց ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցելու պատճառը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գործնական բացատրություն տվեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցելու որոշման վերաբերյալ: «The Washington Post» պարբերականի լրագրող Ֆրեդ Հայաթի հետ զրույցի ժամանակ նա հայտարարեց, որ հայկական կոնյակը իրատեսորեն չի վաճառվի Փարիզում, մինչդեռ Ռուսաստանում այն լավ է վաճառվում: Այլ խոսքերով, ինչպես նշեց նախագահը, նա «գործնական որոշում» է կայացրել: Սարգսյանը ընդծեց, որ Հայաստանը նաև լավ հարաբերություններ է պահպանում ԵՄ-ի հետ, սակայն Եվրոպայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Հայաստանին շատ օգուտ չէր բերի, մասնավորապես, Թուրքիայի հետ փակ սահմանի առկայության պայմաններում: Հայաստանի տնտեսությունը պետք է ավելի քան 10-15 տարվա զարգացման ճանապարհ անցներ, որպեսզի կարողանար օգտվել Եվրոպայի հետ ազատ վաճառքի առավելությունից: Նրա խոսքով՝սակայն միևնույն ժամանակ գոյատևելու անհրաժեշտություն կա, և մարդիկ պատրաստ չեն այդքան երկար սպասել: Սարգսյանի խոսքով՝ հայերը տուժում են Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերություններից երեք ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը, ռուսաստանյան ներդրումները Հայաստանում և Ռուսաստանում ապրող հայերի փոխանցումները Հայաստան: Սակայն, ինչպես հավելեց ՀՀ նախագահը, եթե Հայաստանը չմիանար Եվրասիական միությանը, ապա շատ ավելի ցավոտ խնդիրների կբախվեր: