Բավ է պառակտվել
02-06-2015 14:46

ԼՂՀ նախագահն ու Սամվել Կարապետյանն այցելել են Ստեփանակերտում գործող արտադրամասեր

Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:
Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը `ընդգծելով, որ նրա աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերը ոչ միայն նպաստում են մեր ժողովրդի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը, այլ նաեւ հուսալի հիմք են ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: