Բավ է պառակտվել
26-12-2014 13:59

Այցելություն Վարդաձոր գյուղ և Կաշենի լեռնահանքային համալիր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ մասնակցել Վարդաձոր գյուղում նոր բնակելի շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Նախագահն այցելել է նաեւ «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի լեռնահանքային համալիրի նշանակությունը Արցախի տնտեսության զարգացման գործում՝ նշելով արտադրական հզորությունների ընդլայնմանը զուգահեռ աշխատակիցների սոցիալական եւ կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտությունը: