Բավ է պառակտվել
30-05-2016 11:16

ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն այլ պետությունների հետ առևտրի հարցերը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը կանցկացվի մայիսի 31-ին Աստանայում, մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության և այլ պետությունների հետ առևտրի իրականացման հարցերը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ենթադրվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ առևտրային համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նախատեսվում է, որ Խորհրդի նիստի աշխատանքներին կմասնակցեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: