Բավ է պառակտվել
24-12-2015 13:20

ՇՀԿ-ն և ԵՏՄ-ն հետագայում կարող են միավորվել. Ղրղզստանի նախագահ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) պետք է զարգացնեն սերտ փոխգործակցությունը, հետագայում այդ կազմակերպությունները կարող են միավորվել։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
«ՇՀԿ-ի և ԵՏՄ-ի միջև փոխգործակցությունը պետք է զարգացնել, այս երկու կազմակերպությունները պետք է սերտորեն համագործակցեն»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում այդ կազմակերպությունները կարող են «միավորվել», քանի որ ունեն ընդհանուր տնտեսական շահեր։ 
ԵՏՄ-ն ստեղծվել է 2014 թվականին Մաքսային միության հիման վրա։ Անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։