Բավ է պառակտվել
12-02-2015 11:33

Բիզնեսի կյանքը հնարավորինս պետք է պարզեցնենք.ՀՀ վարչապետ

Այսօր Գործադիրի նիստում հաստատվեց Կարգավորիչ գիլյոտին ծրագրի շրջանակներում ձևավորված մի շարք առաջարկներ, որոնք պարզեցնում են բիզնեսի ու քաղաքացիների հարաբերությունները պետության հետ: Նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշեց, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացի փոխարեն սահմանել նախնական ծանուցման գործընթաց, հաշվառման կարգ և հաշվառումը մերժել միայն պետական տուրքը չվճարելու դեպքում: Բացի այդ, ինչպես նշեց Ա.Եղիազարյանը, առաջարկվում է հանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի և վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց նախագծերի ընդունումը և ընդգծեց. «Գործադիրը հնարավորինս պետք է գնա պարզեցման»: Վարչապետը Ա.Եղիազարյանին ասաց, որ շարունակեն այս մոտեցումը, որպեսզի հնարավորինս բիզնեսի կյանքը պարզեցնեն, բյուրոկրատական քաշքշուկները, թղթաբանությունը հնարավորինս կրճատեն և նվազեցնեն:
«Դա շատ կարևոր է»,- ասաց վարչապետը: Մեկ այլ առաջարկով հանրային սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար այլևս պարտադիր չի լինի մասնագիտական պատրաստվածության դիպլոմի առկայությունը, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին, օրինակ՝ ուսանողներին, կարճաժամկետ՝ սեզոնային աշխատանք կատարել: