Բավ է պառակտվել
01-06-2015 10:10

ՀՀ վարչապետը՝ էլեկտրաէներգիայի թանկացման և տնտեսական աճի մասին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ հանրապետությունում մինչև տարվա վերջը սպասվում է տնտեսական աճ: Լրագրողների հետ զրույցում մայիսի 31-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման օրը, ՀՀ վարչապետը պատմեց երկրում սպասվող տնտեսական աճի մասին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ նախորդ չորս տարվա համեմատ այսօր նկատվում է շուրջ 2,3 % տնտեսական աճ: Վարչապետի խոսքով՝ մինչև այս տարվա վերջը վերը նշված ցուցանիշը բարձրանալու է՝ կազմելով 4,1%, որը կապված է ընթացիկ նախագծերի և միջազգային գործընկերների համագործակցության հետ: Նա ընդգծեց, որ հանրապետության կառավարությունը պատրաստ է աջակցել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բացել նոր աշխատատեղեր: Վարչապետը նաև հաղորդեց, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան այդ նախագծի իրագործման համար: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը արտագաղթի նոր հոսք չի առաջացնի, վարչապետը ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացման համար լուրջ գործոններ կան: Հովիկ Աբրահամյանը հաղորդեց, որ տվյալ հարցով արդեն զբաղվում է հատուկ անկախ հանձնաժողովը, որն արդեն իսկ հունիսի սկզբին որոշում կընդունի էլեկտրաէներգիայի նոր սակագների վերաբերյալ: Նա նաև մեկնաբանեց իր որդու՝ Արգամ Աբրահամյանի թեկնածությունը Արտաշատի քաղաքապետ պաշտոնին: Վարչապետն ասաց, որ զգուշացրել է նրան իր աշխատանքի բարդությունների, պատասխանատվության, և, ինչու ոչ, այդ պաշտոնի պատվաբերության մասին: