Բավ է պառակտվել
05-12-2014 18:33

Վարչապետն ընդունել է Տատյանա Վալովայային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներից և նշել, որ բոլոր միջոցառումներն ընթացել են սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Հովիկ Աբրահամյանը և Տատյանա Վալովայան քննարկել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքում փոխգործակցության զարգացմանը և այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: