Բավ է պառակտվել
15-12-2014 16:20

Վարչապետն ընդունել է ասիական շուկայի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին և «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին:
Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում և հույս հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեն նաև լրացուցիչ նոր աշխատատեղեր:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրանց ծրագրերին օժանդակություն ցուցաբարելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ և նպաստել դրա իրականացմանը: Վարչապետի հանձնարարությամբ նշված ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային գրավչությանն ու հնարավորություններին: