Բավ է պառակտվել
08-09-2015 15:10

Հովիկ Աբրահամյանը կոչ է արել ԵԱՏՄ երկրների միջև առևտուրն իրականացնել ռուբլիով

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել միության տարածքում հաշվարկներն իրականացնել ռուբլիով՝ հրաժարվելով դոլարից կախվածությունից: «ԵԱՏՄ-ում պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ ուղղված փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով իրականացման ակտիվացմանն ու դոլարիզացիայի նվազեցմանը: Այս համատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրն իրականացնել ռուբլու բազայի հիման վրա առանց դոլարից կախվածության»,-ասել է Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ:  

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Գրոդնոում (Բելառուս) մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: