Բավ է պառակտվել
24-01-2017 12:32

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում: ՀՀ կառավարության ղեկավարը կժամանի ՌԴ մայրաքաղաք իր ռուս գործընկերոջ հրավերով:
Զրույցի ժամանակ, սպասվում է, որ յուրահատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի և Հայաստանի ինտեգրացիոն համագործակցությանը ԵՏՄ-ի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ, օրակարգում կլինեն ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը` առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտներում, համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը, ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում` ուղղված տարբեր ոլորտներում ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը: