Բավ է պառակտվել
15-09-2016 11:04

Անհրաժեշտ է վերանայել ՀՀ-ում գազի և էլեկտրաէներգիայի սակագները. ՀՀ վարչապետ

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է վերանայվեն, հինգշաբթի կառավարական նիստի ժամանակ ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը, որպես վարչապետ, կառավարական իր առաջին նիստի ժամանակ հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը համատեղ քննարկել և ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների քաղաքականության վերանայման առաջարկներ:

«Մասնավորապես, խոսքը պետք է գնա բնակչության սոցիալապես անապահով խավի վրա մյուս սպառողների հաշվին սակագների ազդեցության առավելագույն կրճատման մասին, ընդ որում, բոլոր որոշումները պետք է տրամաբանական լինեն», - ասել է Կարապետյանը:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ապահովել սակագների խթանող ազդեցությունը բիզնեսի զաևգացման վրա, հատկապես, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում:

Ընդ որում, նա նշել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն ոչ թե բյուջեի միջոցներով, այլ` այդ ոլորտներում ծառայությունները մատուցող ընկերությունների: