Բավ է պառակտվել
04-06-2015 09:44

Վարչապետը հանդիպում է ունեցել «Չեխական ավիաուղիներ» ընկերության նախագահի հետ

Հունիսի 3-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պրահայի իր կեցավայրում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ:
Զրուցակիցները քննարկել են «Չեխական ավիաուղիներ» ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում: Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները: