Բավ է պառակտվել
15-09-2016 09:55

Վարչապետ. «Նաիրիտի» պոտենցիալ ներդրողները պետք է իմանան, թե ինչ են ուզում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան այսօր ԱԺ-ում, անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդրին, նշեց՝ պոտենցիալ ներդրողները պետք է իմանան, թե ինչ են ուզում։

«Պետք է հրաժարվել պատրանքներից և խոսել՝ թուղթ ու գրիչ վերցրած։ Գործարանը վերակենդանացնելու ներկայիս փորձն արդեն 3-րդն է կամ 4-րդը։ Դրանցից յուրաքանչյուրը շատ թանկ է նստում երկրի ու բյուջեի վրա», - ասաց նա:

Նրա խոսքով, սակայն, սա չի նշանակում, թե պետությունը լվանում է ձեռքերը:

«Ցանկացած հիմնավորված բիզնես-առաջարկ հանգամանորեն կուսումնասիրվի։ Բայց ինձ մտահոգում է, երբ գալիս են պոտենցիալ ներդրողներ ու խոսում ծրագրերի մասին՝ չունենալով էներգառեսուրսների հարցով կանխատեսումներ։ Ես չեմ հիշում «Նաիրիտի» որևէ ներդրողի, որը ՀՀ իշխանություններից կանխատեսումներ կպահանջեր այն մասին, թե ինչպիսին է լինելու ապագայում գազի գինը։ Դա արդեն մտածելու տեղիք է տալիս», - շեշտեց ՀՀ վարչապետը: