Բավ է պառակտվել
31-10-2016 10:36

Վարչապետ. 2017 թվականի բյուջեն չի խեղդելու տնտեսությունը

2017 թվականին Հայաստանի կառավարությունը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ աճ եւ մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ:

Նրա խոսքով՝ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է հասկանալի լինի հանրությանը, իսկ գործընթացները՝ թափանցիկ: Միաժամանակ, կառավարությունը կոշտ քաղաքականություն է վարելու՝ դեֆիցիտի աճից խուսափելու համար:

«Մենք չենք խեղդելու տնտեսությունը, բիզնեսին վերարտադրության հնարավորություն ենք տալու, բայց նաեւ խիստ ենք լինելու, որպեսզի չավելացնենք բյուջեի դեֆիցիտը»,- նշել է Կարապետյանը: