09-03-2017 11:57

Հայաստանում նախընտրական իրավիճակը սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճի պատճառ է դարձել

Վերջին օրերին սննդամթերքի շուկայում կտրուկ գնաճ է սկսվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
Պարբերականը հաղորդում է, որ, մասնագետների գնահատմամբ, այս ամենը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Հիմնականում թանկացել են լայն սպառման այն ապրանքները, որոնց ներկրողները, զարմանալի զուգադիպությամբ, այս ընտրություններում առաջադրվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Մասնավորապես, խոսքը գնում է բանանի, շաքարավազի, բենզինի, շոկոլադի և այլ սննդամթերքի ներկրման մասին:
«Չի բացառվում, որ գնաճը շարունակական բնույթ ունենա` կախված ընտրակաշառքի չափերից ու ծավալներից», - գրում է թերթը: